Միացյալ Նահանգների բանակի նախարար Դենիել Դրիսքոլը Արաբական Միացյալ Էմիրություններում հանդիպել է ռուսական պատվիրակության հետ՝ քննարկելու ՈՒկրաինայում խաղաղություն հաստատելու նախագահ Թրամփի վերջին ծրագիրը։ Թրամփի վարչակազմի որոշ ներկայացուցիչներ կարծում են, որ խաղաղության համաձայնագրում կատարված փոփոխությունները, որոնք մշակվել են Ժնևում ամերիկյան և ուկրաինական բանակցողների հանդիպումների արդյունքում, կարող են հանգեցնել նրան, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մերժի այն։               
 

Հավատանք մեր ուժերին, հավատանք, որ կարող ենք ու կանենք

Հավատանք մեր ուժերին, հավատանք, որ կարող ենք ու կանենք
28.09.2023 | 08:52

Չփորձեք հանձնվել, թևաթափ լինել ու հուսահատվել, մտքներովդ չանցնի հրաժարվել Արցախից:

Դա է ուզում թշնամին:

Տնից կարող ես հեռանալ, կարող են քեզ ուժով հեռացնել, բայց քո տունն ու հայրենիքը քո մտքից ու սրտից չեն կարող հանել:

Մենք դեռ կվերադառնանք Արցախ՝ մեր տուն, մեր հող ու ջուր, կլինի դա մեկ ամսից, մեկ տարուց կամ հինգ տարուց, միևնույնն է, մենք վերադառնալու ենք Արցախ:

Սա պետք է դառնա մեր ազգային հավատն ու գաղափարը, որի շուրջ կմիավորվենք, կարարենք, կշենացնենք, կուժեղանանք ու ճիշտ պահին կհարվածենք:

Կարևորը, որ հավատանք մեր ուժերին, հավատանք, որ կարող ենք ու կանենք, հաստա՛տ կանենք:

Ո՞վ է ասել, որ հայրենիքը միայն մեկ անգամ են ազատագրում:

Արթուր Ղազինյան

Դիտվել է՝ 2693

Մեկնաբանություններ